Գրանցվել

ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Հիշողություններ, զգացմունքներ, վախեր, երազանքներ։ Երբեմն այնտեղ աղմկոտ է, երբեմն՝ մութ, իսկ երբեմն պարզապես վաղուց չենք եղել։

Հոգեթերապիան ճանապարհ է դեպի այդ աշխարհը՝ զգույշ, Ձեր տեմպով և մասնագետի ուղեկցությամբ։ NERA-⁠ն տեղ է, որտեղ այդ ճանապարհը կարելի է սկսել։

ԱՆՎԱՆ ՄԱՍԻՆ

ներաշխարհ — մարդու ներքին աշխարհը

Խատուտիկը մեր խորհրդանիշն է։ Արմատներով ամուր կանգնած՝ նա բաց է թողնում այն, ինչ ժամանակն է բաց թողնել, և սերմերը դառնում են թռչուններ։

ՄՈՏԵՑՈՒՄ

  • Գաղտնիություն

    Այստեղ կարելի է խոսել ամեն ինչի մասին. ասվածը մնում է այս սենյակում։

  • Ձեր տեմպով

    Չենք շտապեցնում և չենք ստիպում. շարժվում ենք այնքան արագ, որքան Դուք պատրաստ եք։

  • Առանց դատելու

    Այստեղ չեն գնահատում և չեն ուղղում. այստեղ լսում են։

Քրիստինե Մելքոնյան

ՄԱՍՆԱԳԵՏ

ԲԺԻՇԿ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆ

Նրա աշխատասենյակում կարելի է կանգ առնել, շունչ քաշել և լսել ինքներդ Ձեզ։

Քրիստինե Մելքոնյանը բժիշկ, կլինիկական հոգեբան է. աշխատում է մեծահասակների և երեխաների հետ՝ կենտրոնում և առցանց։

ՏԱՐԱԾՔ

Կրեմագույն և փափուկ մոխրագույն երանգներ, խոտաբույսերի կանաչ, տեղ-տեղ՝ փայտե նախշեր։ Այստեղ ոչինչ չի շտապեցնում և չի շեղում. կարելի է հարմար նստել և լինել այնպիսին, ինչպիսին կաք։

  • ԿՐԵՄԱԳՈՒՅՆ
  • ՄՈԽՐԱԳՈՒՅՆ
  • ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՐԱՆԳՆԵՐ
  • ՓԱՅՏԵ ՆԱԽՇԵՐ

Գրեք կամ զանգահարեք. կպատասխանենք Ձեր հարցերին և կընտրենք հանդիպման հարմար ժամ՝ կենտրոնում կամ առցանց։

Գրանցվել հանդիպման